Մոսկվայի իրավապահները ձերբակալել են քրեական աշխարհում Հակոբ Ռիժի անունով հայտնի Հակոբ Մելիքսեթյանին: Այս մասն գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ձերբակալության մասին մանրամասներ չեն հայտնվում: Միայն նշվում է, որ Հակոբ Մելիքսեթյանը, ով եղել է Դեդ Հասանի մտերիմներից, ամենայն հավանականությամբ, կապ ունի մի շարք աղմկահարույց գործերի հետ:
2012 թվականին գործարար Յուրիկ Աբրահամյանին առևանգելու մեղադրանքով Մելիքսեթյանը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, սակայն անհամեմատ շուտ էր դրսում հայտնվել, քանի որ ունեցել է առողջական խնդիրներ: