Քաղաքական 

Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո Անկարայի ակնթարթային արձագանքի համար: Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Երախտապարտ ենք Թուրքիային այս սոսկալի սպանությունից հետո ակնթարթային արձագանքի և կարեկցանքի համար»,-ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվեց երեկ Անկարայում 22-ամյա տղամարդու արձակած կրակոցներից:

Նույն շարքից