Հասարակություն 

Բեռլինի ողբերգությունն ահաբեկչություն է. Անգելա Մարկելի պաշտոնական հայտարարությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված դեկտեմբերի 19-ին Բեռլինում տեղի ունեցած ողբերգության հետ:

Հիշեցնենք, որ երեկ Բեռլինում բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառի մասնակիցների մեջ: Արդյունքում սպանվել է 12 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում է 50-ը:

Անգելա Մերկելը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել՝ կարեկցելով զոհերի հարազատներին և շնորհակալություն հայտնելով ոստիկաններին, բժիշկներին, հրշեջներին և փրկարարներին:

«Մենք չենք ցանկանում հրաժարվել սուրբծննդյան տոնավաճառից, չենք ցանկանում ապրել վախենալով: Մենք ցանկանում ենք ապրել ազատ և բաց»,-ասել է կանցլերը:

Նույն շարքից