Հասարակություն 

Ռուսաստանի դեսպանին սպանողը եղել է ռուսական դիվանագտական առաքելության անվտանգության աշխատակից

Դեկտեմբերի 19-ին Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին սպանած 22-ամյա ոստիկան Մևլյութ Մերտ Ալթընթաշը նախկինում եղել է ռուսական դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակից: Այս մասին հայտնոմ է NTV հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ Ալթընթաշը հետևել է դեսպանատան կարգին, երբ անցած շաբաթ առաքելության շենքի մոտ հակառուսական ակցիաներ էին անցկացվում:

Հավելենք, որ երիտասարդ ոստիկանը Ռուսաստանի դեսպանի վրա կրակել է 11 անգամ: Կատարվածը որակվել է որպես ահաբեկչություն:

Նույն շարքից