Հասարակություն 

Գողություն՝ թիվ 44 երթուղու ավտոբուսում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերգեյ Մ.-ն թիվ 44 երթուղու ավտոբուսում դրամապանակը գողացել է 1950 թ. ծնված Ռոզա Մ.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից