Հասարակություն 

ՀՀ ոստիկանության անփոփագիր. Բացահայտվել է գողության 5, խարդախության 12 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահատվել է 3-ը:

Բացահայտվել է գողության` 5, խարդախության` 12, կաշառակերության` 3, յուրացման եւ շորթման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ապօրինի ծառահատման 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից