Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ միջանցքի հատակին, հայտնաբերվել է 1954 թ. ծնված Տ. Պ.-ի դին, իսկ ննջասենյակում՝ մահճակալին, անօգնական վիճակում հայտնաբերվել է 1935 թ. ծնված Ե. Ֆ.-ը, ով հոսպիտալացվել է հոգեբուժական կլինիկա:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: