Հասարակություն 

Երիտասարդներն իրազեկում են «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի մասին

Երիտասարդ կամավորները մայրաքաղաքի մարդաշատ հատվածներում անցորդներին բաժանում են « Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի բուկլետներ: Բուկլետում մանրամասն ներկայացված է ինչպես Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը:

Հիշեցնենք, որ այս տարի մայրաքաղաքում տոնական միջոցառումները մեկնարկել են դեկտեմբերի սկզբից` «Կարապի լճի» սահադաշտի բացումով և կշարունակվեն մինչև 2017 թվականի հունվարի 13-ն ներառյալ: Բուկլետում զետեղված է նաև սահադաշտերի, սննդի և ժամանցի այլ վայրերի մասին տեղեկատվությունը:
Այս տարի առաջին անգամ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երեք թանգարանները տոնական օրերին, սկսած հունվարի 2-ից, բաց կլինեն մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների և տոնը Երևանում նշող մեր համաքաղաքացիների համար:
«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում: Ծրագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ https://www.yerevan.am/am/yerevan-new-year-and-christmas-events-program-2017/

Նույն շարքից