Գլխավոր Քաղաքականություն 

Հերյուրանք է, որ ԱՄՆ-ը կապ ունի Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության հետ. Պետքարտուղարություն

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերյուրանք է անվանել մեղադրանքը, որ ԱՄՆ-ը որևէ կապ ունի Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետ:

«Դա հիմք չունեցող մեղադրանք է, բացարձակ սուտ, որը հիմքեր չունի: Այդ մեղադրանքում նույնիսկ մեկ գրամ ճշմարտություն չկա»,-ասել է Քիրբին:

Ամերիկյան կողմն այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն մեղադրանքին, որ Կարլովին սպանել է ԱՄՆ-ում գտնվող Ֆաթուլահ Գյուլենի կողմնակիցը:

Քիրբին նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ և անհանգստություն հայտնել՝ կապված թուրքական հռետորաբանության նետ:

Նույն շարքից