«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը:
Dpa գործակալությունը նշում է, որ այս ինֆորմացիան դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն հայտարարությունը տարածվել է ԻՊ-ին հատուկ ձևով:
Հարկ է նշել, որ գերմանական իշխանությունները մինչև այս հայտարարությունն էլ ենթադրել էին, որ կատարվածի ետևում կանգնած են հենց իսլամիստները:
Ինչ վերաբերում է կոնկրետ այս հայտարարությանը, ապա այն մեկնաբանելով՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը նշել է, որ ահաբեկչական խմբավորում ԻՊ-ից խոստովանություն է եղել: Նա նաև հայտնել է, որ գերմանական անվտանգության մարմիններն աշխատում են ամբողջ ծավալով և այդպես կշարունակվի քանի դեռ ողբերգության բոլոր մեղավորները չեն պատժվել:
Հավելենք, որ Բեռլինի ահաբեկչության վիրավորներից 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է: