Քաղաքական 

Ներսես Երիցյանը վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

ՀՀ նախագահի որոշմամբ, Ներսես Երիցյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Ներսես ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Նույն շարքից