Հայաստանի ավագ դպրոցների 65 աշակերտներ և 50 ուսուցիչներ մասնակցեցին Աղվերանում կազմակերպված սոցիալական ներառման թեմայով երիտասարդական գագաթնաժողովին, որը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատան և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպությյան կողմից՝ «Կյանքը լի է հրաշքներով» ծրագրի շրջանակում:
Երիտասարդ աղջիկները և տղաները ոգեշնչվել են Օգիի պատմությամբ, որն արտաքինով տարբեր է իր հասակակիցներից և պայքարում է, որ իրեն նույն կերպ վերաբերվեն, ինչպես բոլորին: Համաժողովի ընթացքում ուսանողները կիսելու են իրենց զգացմունքները, գաղափարներն ու առաջարկությունները, թե ինչպես Հայաստանն ավելի լավ տեղ դարձնեն բոլորի համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչար Միլզն իր հերթին նշեց, որ միջոցառումը նպատակ ունի արձանագրել սոցիալական ներգրավման հարցում Հայաստանի ունեցած նվաճումները։
Մենք շատ ուրախ ենք, որ այս նախագծի ուղերձը՝ հարգանքի, բարության, ներառականության և բոլորի մոտ բնատուր ձիրքի ու շնորհքի առկայության ու դրանց գոյությունը ընդունելու ու արժևորելու մասին համոզմունքը, խորը և լայն արձագանք են գտել հայ պատանիների շրջանում: Հաշմանդամների իրավունքների ամերիկացի միջազգային պաշտպան դոկտոր Վիկտոր Փինեդան և ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Ալեքս Բարրասսոն, ով հենց ինքը կույր է, միացան երկօրյա սեմինարին, որպեսզի օգնեն երիտասարդներին հասկանալու իրենց կարևոր դերը Հայաստանում սոցիալական ներառման համակարգը ներմուծելու համար: Համաձա՞յն եք, որ երիտասարդ սերնդի նվիրվածությունը սոցիալական ներառման խնդրի լուծմանը շատ կարևոր է:
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել էր փետրվարին, երբ Հայաստանի 50 ուսուցիչներ վերապատրաստում էին անցել։