Քաղաքական 

Պատգամավորների Ամանորը «հարամ է լինում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստի համար ՀՀԿ-ում հրահանգվել է արտակարգ ռեժիմով բերման ենթարկել արտերկիր մեկնած պատգամավորներին, որոնք արդեն գնացել էին Ամանորը նշելու։ Արտահերթը խոստանում է բավականին հետաքրքիր լինել:

Օրակարգում «Պետտուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն է, որով առաջարկվում է վիճակախաղերի և ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը գործող բազային տուրքի 100.000-ապատիկից դարձնել 500.000-ապատիկ: Այսինքն՝ նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել և 100 մլն․-ից դարձնել 500 մլն․ դրամ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից