Ռուսաստանի Պերմ քաղաքում ծննդաբերող կինն ստիպված է եղել ոտքով հիվանդանոց հասնել այն բանից հետո, երբ նրան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Այդ կինը` 25-ամյա Օլեսյա Լավրենտևան, իրականում հազիվ է փրկվել սարսափելի ավտովթարից: Նախ շտապօգնության մեքենային է բախվել Opel–ը, այն էլ՝ այնպես, որ մեքենան սկսել է պտտվել փողոցով և կանգ է առել միայն այն ժամանակ, երբ ինքն էլ բախվել է մեկ այլ մեքենայի:
Երիտասարդ կինը հիվանդանոց է հասել վնասվածքներով և արնաշաղախ վիճակում, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: