Հասարակություն 

Գերմանիան այդ տարի արտաքսել է արդեն ավելի քան 23 հազար ներգաղթյալի

Մինչև 2016 թվականի նոյեմբերի վերջը Գերմանիայի իշխանությունները երկրից արտաքսել են ավելի քան 23 հազար ներգաղթյալի: Այս մասին հայտնում է Die Welt –ը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը: Սա այն դեպքում, երբ ամբողջ 2015 թվականի ընթացքում արտաքսվել էր 20 888 մարդ:

Գերմանիայի ՆԳՆ-ի ներկայացրած տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 51 հազար ներգաղթյալի փոխհատուցում է վճարվել, քանի որ վերջիններս որոշել են ինքնակամ լքել երկիր: 2015 թվականին այսպիսի ներգաղթյալների թիվը հասնում էր 35 հազարի:

Նույն շարքից