Գերմանիայի դատախազությունը 100 հազար եվրո է խոստանում բոլոր նրանց, ովքեր ինչ-որ տեղեկություն կհայտնեն բեռլինյան ահաբեկչության ենթադրյալ կատարող Անիս Ամրիի գտնվելու վայրի մասին, գրում է Spiegel Online-ը:
Երիտասարդի նկատմամբ Գերմանիայում հետախուզում է հայտարարվել:
Գերմանական կողմի հարցումով Թունիսի իշխանությունները հարցաքննել են նաև Ամրիի հարազատներին: Նրա հայրն ասել է, որ որդու հետ կապ չունի արդեն ավելի քան 7 տարի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 12-ի, իսկ վիրավորների՝ 48-ի: