Քաղաքական 

Արցախում բացատրություն են պահանջում նախագահ Բակո Սահակյանից

2016թ. դեկտեմբերի 22-ինԱրցախի ԱԺ լիագումար նիստում «Ազգային վերածնունդ»  կուսակցության ղեկավար ՀայկԽանումյանն անդրադարձել էԼևոն Տեր–Պետրոսյանի՝ ՀԱԿհամագումարում ունեցածելույթին:  «Օրերս հայոցպարտվողականության ևհանձնվողականության գլխավորգաղափարախոսը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, կրկին հանդես եկավ զիջողական հայտարարություններով՝ պնդելով, որխաղաղության հասնելու համար հարկավոր եմ փոխզիջումներ: Կարծում եմ շատերիդ կարծիքնարտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ փոխզիջումները ոչ թե խաղաղության են հանգեցնելու, այլավելի մեծ պատերազմի և ավելի շատ զոհերի » ,-նշել է պատգամավորը: Այնուհետևներկայացնելով թե ինչու՞ է վտանգավոր փոխզիջումների գնալը՝ Խանումյանը կրկինանդրադարձել է Սերժ Սարգսյանի ռուս լրագրողին տված նոյեմբերյան հարցազրույցին:

 «Հիշեցնեմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից մոտ մեկ ամիս առաջ հարցազրույց էր տվել ՍերժՍարգսյանը՝ մասնավորապես հաստատելով, որ 2011թ. Կազանի եռակողմ հանդիպման ժամանակինքը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որով Ադրբեջանին կտրվեին իր խոսքերով   «յոթ շրջանները »: Սերժ Սարգսյանը վստահորեն ասում է, որ հայկական կողմերը, ՀայաստանիՀանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պատրաստ են հեռանալ այդ շրջաններից:

Նոյեմբերի 30-ի իմ ելույթում ես պարզաբանում էի պահանջել Արցախի նախագահ ԲակոՍահակյանից՝ իմանալու, արդյո՞ք նա ևս 2011թ. պատրաստ է եղել տարածքային զիջումների: Ի՞նչ հիմնավորվածությամբ է Սերժ Սարգսյանը պնդում, որ հայկական կողմերը պատրաստ ենԱդրբեջանին հանձնել յոթ շրջաններ:

Այս հարցին ես դեռ պատասխան չեմ ստացել, ինչի համար էլ հարկ համարեցի կրկնելպարզաբանման պահանջս, հաշվի առնելով նաև, որ հայաստանյան քաղաքական դաշտումքննարկման առարկա է դարձել տարածքների հանձնման թեման»,-ամփոփել է իր ելույթը Հայկ Խանումյանը:

 «Վերածնունդ» խմբակցություն

Ստեփանակերտ, Արցախ

22 դեկտեմբերի, 2016թ.

Նույն շարքից