Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 2/6 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գնտվող կարի արհեստանոցում (պատկանում է Ա. Բ.-ին):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.02-ին, մարվել ՝ 13.30-ին:
Ամբողջությամբ այրվել է կարի արհեստանոցը՝ մոտ 10 քմ, ներսում՝ 2 դուռ, 1 պատուհան, գույքը և կախովի առաստաղը: