Հասարակություն 

Այսօր Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Լուսնի ամենակարճ խավարումը

Այս հարյուրամյակում Լուսնի ամենակարճ խավարումը կկարողանան տեսնել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ռուսաստանի արևելյան հատվածի և ասիական տարածաշրջանի բնակիչները շաբաթ օրը: Լուսինը կներկվի բոսոր գույնով` առավելագույնը 5 րոպեով, գրում է RIA Novosti-ն:



Լուսնի ամբողջական խավարումը տեղի կունենա ԱՄՆ արևելյան ափին` ժամը 6:16-ին և կտևի 4 րոպե 43 վայրկյան:



«Խավարման տևողությունը կախված է այն դիրքից, որը Լուսինը զբաղեցնում է իր ուղեծրում` Երկրի ստվերի նկատմամբ»,- հստակեցրել է NASA-ի աշխատակից Միտցի Էդամսը: Նրա խոսքերով` դա Լուսնի ամենակարճ խավարումն է վերջին 500 տարվա ընթացքում:

Նույն շարքից