Բեռլինյան ողբերգության ենթադրյալ ահաբեկիչ Անիս Ամրիի մայրը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել որդուց, եթե պարզվի, որ վերջինս մեղավոր է, հայտնում է The Guardian-ը:
«Ցանկանում եմ, որ որդուս մասին ճշմարտությունը հայտնի դառնա: Եթե նա մեղավոր է, թող ստանձնի պատասխանատվությունը, և ես Աստծո առջև կհրաժարվեմ նրանից: Եթե նա մեղավոր չէ, ցանկանում եմ, որ ճշմարտությունը հայտնի դառնա բոլորին»,-հայտարարել է Նուր Էլ Հուսա Հասանին:
Ենթադրյալ ահաբեկչի մայրը նաև նշել է, որ որդու հետ զրույցների ժամանակ վերջինիս մոտ ծայրահեղական հայացնքեր չի նկատել:
Հիշեցնենք, որ Բեռլինի ահաբեկչության ժամանակ զոհվեց 12 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 48-ի: