Հասարակություն 

Հրդեհ Երևանում. Հայտարարվել է բարդության «ԲԻՍ-1» աստիճան

Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի 22-րդ շենքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը:

Ժամը 20.57-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է 21.23-ին, մարվել՝ 21.32-ին, տուժածներ չկան:

Նույն շարքից