Քաղաքական 

Ձերբակալել են Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահին

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից Թուրքական խորհրդարանի փոխխոսնակ Փերվին Բուլդանը ձերբակալվել  է թուրքական ոստիկանության կողմից, այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բուլդանը ձերբակալվել է այսօր առավոտյան: Ավելի ուշ վերջինիս ազատ են արձակել հարցաքննելուց հետո:

Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր քրդամետ կուսակցության 15 պատգամավորի, այդ թվում նաև փոխնախագահներ Սելահեթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեդաղին:

Ձերբակալվածներին մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Նույն շարքից