Հասարակություն 

Թրամփը հրաժարվել է Բոլթոնին պետքարտուղար նշանակել բեղերի պատճառով

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարավել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնին Միացյալ Նահանգների պետքարտուղար նշանակելու մտքից վերջինիս բեղերի պատճառով, այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

«Դոնալդին դուր չէին գա այդ բեղերը: Առհասարակ ես գիտեմ՝  նա չի սիրում, որ իր շրջապատից ինչ-որ մեկը մորուք կամ բեղեր է ունենում»,-անհայտ աղբյուրի խոսքերն է մեջբերում ԶԼՄ-ներից մեկը:

Նշվում է, որ Թրամփն առհասարակ լուրջ ուշադրություն է դարձնում մարդկանց արտաքին տեսքին, որոնք հայտնվում են իր շրջապատում: Իսկ ինչ վերաբերում է պաշտոններին, ապա նա կարծում է, որ արտաքին տեսքը շատ կարևոր է, քանի որ տվյալ պաշտոնյան ԱՄՆ-ը ներկայացնելու է ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրա սահմաններից դուրս:

Նույն շարքից