Մինչ տարին մոտենում է ավարտին, հանցագործությունների թիվը օր օրի աճում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Արմենակյան առաջին զանգվածում դանակահարվել է երեք անչափահաս: Իսկ ինչն է եղել միջադեպի պատճառը, եւ ովքեր էին կիզակետում: «Ժողովուրդ»-ին կատարվածի շուրջ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տղայական «ռազբորկան» վերածվել է թեժ վիճաբանության, որն էլ արյունալի եզրահանգում է ունեցել: Դեռեւս անհայտ հարցի շուրջ վիճաբանել են իրենց թաղամասում վարձով բնակվող 22-ամյա մի երիտասարդի հետ: Նրան շրջապատում Շեկո են ասում, եւ որոշ տեղեկությունների համաձայն` նա է եղել 16-ամյա տղաներին դանակահարողը:
Մանրամասն՝ armlur.am