Իրկուտսկում, գերծարարներից երկուսը, որոնց մասով զանգվածային թունավորումից հետո տնային կալանք է հաստատվել, Ադրբեջանի քաղաքացիներ են և թարգմանիչ են պահանջում: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ թարգմանիչ են պահանջել կալանավորվածներից մի քանիսը ևս, սակայն վերջիններիս ազգությունը և քաղաքացիությունը չի հայտնվում:
Իրկուտսկում «Բոյարիշնիկից» թունավորվածների թիվը շարունակում է աճել: Այս պահին զոհերի թիվն արդեն հասել է 74-ի