Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Կիեւի սոցոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցման արդյունքներում պարզվել է, որ Ուկրաինայի բնակչությունն այնքան ել հակված չէ Եվրամիության անդամագրման գաղափարին:
Չնայած ուկրաինական ու եվրոպական քաղաքագետների պնդումներին, սոցիոլոգների հարցումներն ապացուցում են, որ Ուկրաինայում կարծիքները խիստ տարբերվում են:
Եթե Ուկրաինայի արեւմտյան շրջանների բնակչության 75 տոկոսը կողմ են եվրաինտեգրմանը, ապա երկրի կենտրոնական հատվածում հարցման մասնակիցների 33 տոկոսը դեմ են արտահայտվել, իսկ արեւելքում միայն 20 տոկոսն է ցանկանում միանալ ԵՄ-ին: