Հասարակություն 

Առևանգված ուղևորատար օդանավը վայրէջք է կատարել Մալթայում. Կա պայթյունի վտանգ

Առևանգված Afriqiyah Airways ավիաընկերությանը պատականող օդանավը վայրէջք  է կատարել Մալթայում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Օդանավում գտնվում է 118 մարդ: Նախնական տեղեկություններով, ուղևորներից երկուսը սպառնացել են պայթեցնել օդանավը: Նրանց պահանջների մասին որևէ բան չի հայտնվում:

Մալթայի վարչապետ թվիթերյան իր էջում գրել է, որ կղզու արտակարգ ծառայությունները բերվել են լիակատար պատրաստ վիճակի:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից