Ռազմավիրական ճանապարհը, որը միացնում է Ռուսաստանն ու Անդրկովկասը, փակ է ավտոտրանսպորտի համար սողանքի վտանգի պատճառով, հայտնում է TASSը:
Վրաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ լեռնային ճանապարհով անցումը փակ կլինի մինչև հատուկ հրամանի արձակումը:
Ներկայում Վրաստանում տրանսպորտի անվտանգությունը եղանակային վատ պայմանների հետևանքով անհնար է ապահովել:
Փակ է նաև Ռուսաստանի Անդրկովկասի հետ միացնող երկրորդ ճանապարհը՝ տեղաշարժը Տրանսկովկասյան ավտոճանապարհով: