Հասարակություն 

Բեռլինի ենթադրյալ ահաբեկիչը սպանվել է Միլանում

Թունիսցի Անիս Ամրին, ով կասկածվում է Բեռլինի ահաբեկչությունն իրականացնելու մեջ  սպանվել է Միլանում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից, գրում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով, Ամրիի մանակցությամբ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 06:00-ի մոտակայքում: Երբ իրավապահներից մեկը պահանջել է փաստաթղթեր, թունիսցին կրակել է վերջինիս վրա և վիրավորել: Ոստիկանների բացած պատասխան կրակից ենթադրյալ ահաբեկիչը սպանվել է:

Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտին արդեն հայտարարել է, որ սպանվածը հենց Բեռլինի ենթադրյալ ահաբեկիչն է:

Նույն շարքից