Հասարակություն 

Ամերիկուհին ծննդաբերել է մեքենայում` Օբամայի ավտոշարասյան պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը Լուիսվիլ քաղաք մի հղի կնոջ համար չնախատեսված վայրում` սեփական մեքենայում, ծննդաբերությամբ է ավարտվել:

 


Ինչպես նշում է nbcnews.com-ը, նախագահի մեծ ավտոշարասյան պատճառով առաջացած խցանման հետևանքով կինը չի կարողացել հասնել ծննդատուն ու իր երեխային լույս աշխարհ է բերել մեքենայի հետևի նստատեղին:

 


Բարեբախտաբար, խցանման մեջ բուժքույր է եղել, ով օգնել է երկունքի ցավերի մեջ գտնվող ամերիկուհուն: Ներկայում մայրն ու նրա որդին գտնվում են հիվանդանոցում: Բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատել:

Նույն շարքից