Քաղաքականություն 

Իսրայելը դուրս է գալիս ՄԱԿ-ի ԱԽ-ի դեմ. Դոնալդ Թրամփը դեմ չէ

analitik.am

Իսրայելը հայտարարել է, որ չի կատարելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի պահանջը, որի համաձայն պետք է դադարեցնի պաղեստինյան տարածքների բնակեցումը: Այս մասին հայտնում է France-Presse-ը:

«Սա բնակեցման դեմ բանաձև չէ: Սա հակաիսրայելական բանաձև է, որն ուղղված է հրեաների  և հրեական պետության դեմ: Այսօր ԱՄՆ-ը հրաժարվեց Մերձավոր Արևելքում իր միակ դաշնակցից»,-Իսրայելի էներգետիկայի նախարարի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Վերոնշյալ բանաձևը ընդունվեց գրեթե միաձայն: Միակ կողմը, որը ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, ԱՄՆ-ն էր: Եվ սա այն դեպքում, որ Իսրայելը կոչ էր արել Վաշինգտոնին օգտվել վետոյի իրավունքից:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ հույս ունի Դոնալդ Թրամփի ինաուգուրացիայից հետո աշխատել վերջինիս հետ և չեղյալ համարել ընդունված բանաձևը:

Իմիջիայլոց, ԱՄՆ նորընտիր նախագահն արդեն քննադատել է բանաձևի ընդունում և քվեարկության ժամանակ Միացյալ Նահանգների քայլ՝ հայտարարելով, որ հունվարի 20-ից հետո մեծ փոփոխություններ կլինեն:

Նույն շարքից