Հասարակություն 

Նախագահի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Հնդկաստանի դեսպան

ՀՀ նախագահի հրամանագիրը Ա. Հակոբյանին Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահի հրամանագիրը Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`

ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):


ՀՀ նախագահի աշխատակազմ 

Նույն շարքից