Քաղաքականություն 

Դուք մեր հուսալի ընկերն եք. Պուտինը խոսքեր չի խնայել Ալիևին գովելու համար

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 55 ամյակի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունները կշարունակվեն  և համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի:

Պուտինն իր շնորհավորանքի մեջ նշել է, որ Ալիևը Ռուսաստանում հայտնի է որպես հուսալի ընկեր, ռուս-ադրրբեջանական ռազմավարական գործընկերության ամրապնդման սկզբունքային կողմնակից:

«Իրավամբ Դուք արժանանում եք հայրենակիցների հարգանքին: Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես  փորձառու և հեռատես պետական գործիչ, ով շատ բան է անում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար»,-ասված է Պուտինի նամակում:

Նույն շարքից