Քաղաքականություն 

Ես անձնական պարտավորություն ունեմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Օլանդ

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 55 ամյակի կապակցությամբ և նշել է, որ ինքն անձնական պարտավորություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Օլանդը խոսել է երկու երկրների զարգացող հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ուրախ է դրա համար. «Ես ուրախ եմ այն հաջողությունների համար, որոնք մենք գրանցել ենք: Որպես ասվածի օրինակ կարող եմ խոսել Բաքվում ադրբեջանա-ֆրանսիական համալսարանի բացման մասին: Որպես ամփոփում ցանկանում եմ հաստատել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ես ունեմ անձնական պարտավորություն: Մենք կողմ ենք, որ հարցը կարգավորվի բանակցությունների միջոցով»,-ասված է Օլանդի նամակում:

Նույն շարքից