Հասարակություն 

Հայտնաբերվել է Ռուսաստանում կործանված Ту-154-ի ուղևորներից 11-ի դին

Սև ծավում Ту-154 օդանավի կործանումից մեկ օր անց ողբերգության վայրում հայտնաբերվել է 11 դի, ինչպես նաև օդանավի 154 մասնիկ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, ում պատկանել է  օդանավը:

Նշվում է, որ  որոնողական օպերացիան գիշերվա ընթացքում չի դադարել: Դեպքի վայրում աշխատում են նաև ուղղաթիռները:

Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի ունեցավ երեկ՝ դեկտեմբերի 25-ին: ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154-ը վթարի ենթարկվեց Ադլերի օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց:

Օդավանում կար 92 մարդ:

Նշենք նաև՝ ՌԴ ՊՆ-ից հայտարարել են, որ ավիավթարում զոհվածների հարազատները կստանան առավելագույն փոխհատուցում:

Նույն շարքից