Սև ծովում Ту-154 օդանավի կործանման պատճառնը կամ տեխնիկական խնդիրներն են կամ օդաչուների սխալը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ով գլխավորում է ավիավթարի քննության կառավարական հանձնաժողովը:
Սոկոլովի խոսքերով, ահաբեկչությունը չի քննարկվում որպես հիմնական վարկածներից մեկը. «Սակայն պետք է ասեմ, որ բոլոր հարցերի պատասխանը տալու է քննությունը և ՊՆ-ի հատուկ տեխնիկական հանձնաժողովը»: