Քաղաքականություն 

Թրամփը կարող է չեղյալ համարել Օբամայի որոշումների 60-70 տոկոսը

analitik.am

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ կարող է  ինաուգուրացիայից հետո չեղյալ համարել Միացյալ նահանգների գործող նախագահ Բարաք Օբամայի որոշումների 60-70 տոկոսը: Այս մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Կոնգրեսի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, ում խոսքերով Թրամփը խելացի իրավաբանների օգնությամբ չեղյալ է համարելու նույնիսկ այն որոշումները, որոնք վերանայման ենթակա չեն:

Նա նաև հայտարարել է, որ Թրամփը փորձելու է կարգավորել հարաբերությունները դեմոկրատների հետ, որպեսզի Սենատում մեծացնի իր կողմնակիցների թիվը:

Դոնալդ Թրամփը պաշտոնապես նախագահությունը ստանձնելու է 2017 թվականի հունվարի 20-ին:

Նույն շարքից