Հասարակություն 

Մահացել է Աշոտ Անաստասյանը

52 տարեկան հասակում մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը:

Աշոտ Անաստասյանը Հայաստանի ութակի չեմպոն է, վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին:

1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր,  1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն:  1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր:

2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։

Նույն շարքից