Հասարակություն 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար

analitik.am

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ գիշերը տեղացած ձյան հետևանքով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշթղաների կիրառման դեպքում այս պահին բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ճանապարհին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Ծանրաքաշ մեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել առաջիկա 2 ժամվա ընթացքում: Մեքենաների մեծ կուտակումներ չկան:

Նույն շարքից