Քաղաքականություն 

Պակիստանն Իսրայելին հիշեցրել է, որ ինքն էլ միջուկային զենք ունի

analitik.am

Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Մուհամմադ Ասիֆը Իսրայելին հիշեցրել է այն մասին, որ Իսլամաբադը միջուկային զենք ունի: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:

«Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է միջուկային պատասխանով՝ կապված Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում Պակիստանի ենթադրյալ մասնակցության հետ: Իսրայելը մոռանում է, որ Պակիստանը նույնպես միջուկային զենք ունի»,-գրել է նա:

The Guardian-ը հայտնում է, պակիստանական կողմը հենց այսպես է արձագանքել AWD News –ում հայտնված «Եթե Պակիստանը ցանկացած հիմնավորմամբ զորք ուղարկի Սիրիա, մենք այդ երկիրը կոչնչացնենք ատոմային հարվածով» անվանումով հեդվածին:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ հոդվածը հորինված և նախարարը երբեք նման հայտարարութուն չի արել:

Նույն շարքից