Քաղաքականություն 

ԱՄՆ-ում Հովհաննես Մանուկյանի կազմակերպած հավաքին հրավիրված է եղել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը

analitik.am

Օրերս ԱՄՆ-ում գտնվող արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, ըստ մեր աղբյուրների, Լոս Անջելեսի հայտնի հյուրանոցներից մեկում մասնավոր հավաք է կազմակերպել։ Հավաքին մասնակցել են հայ համայնքի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ, գործարարներ և հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Մանուկյանի հետ միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ հանրապետական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ։ Թե ինչ Է քննարկվել հավաքին մեր աղբյուրը չմանրամասնեց։ Նա նշեց միայն, որ հավաքին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որը սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ներկա գտնվել։

Նույն շարքից