Հայաստան Հասարակություն 

Մաղթում եմ, որ ուրախությունն ու հավատն իշխեն բոլոր հայ ընտանիքներում. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր երեկոյան մասնակցեցի Հարության տոնի առիթով Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Ճրագալույցի պատարագին և ցանկանում եմ հայոց եկեղեցիներում հնչած ավետիսը փոխանցել ձեզ բոլորիդ`
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: 
Հայտնի է, որ Հարության տոնը, կամ ինչպես ժողովուրդն է ասում` Սուրբ Զատիկը, ուրախության տոն է, հետևաբար, մաղթում եմ, որ ուրախությունն ու հավատն իշխեն բոլոր հայ ընտանիքներում: Թող հույսով ու լույսով լցվեն բոլորի տները և անսպառ սերն ու ստեղծարար համերաշխությունը թևածեն մեր ընդհանուր տանը`աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանում:

Նույն շարքից