Սուրբ Հարության տոնին այսօր՝ ապրիլի 4-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները ճրագալույցի սուրբ պատարագից հետո ջահերով երթով Սուրբ Սարգիս եկեղեցուց հասան Հանրապետության հրապարակ, որտեղ մոմերով խաչ կազմեցին:
Հազարավոր երիտասարդներ եկեղեցուց մինչեւ Հանրապետության հրապարակ քայլեցին վառվող կանթեղները ձեռքերին՝ շարականներ երգելով: Նրանք հրապարակի քարե գորգի վրա ջահերով խաչ կազմեցին՝ այդպիսով ավետելով Քրիստոսի Հարությունը:
Երթին մասնակցում էին Արարատյան հայարպետական թեմի, ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների երիտթեւերի, հայաստանի ազգային սկաուտական շարժման, տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ, զինվորներ եւ ոստիկանական ակադեմիայի սաներ: