Մալազիական Քաջանգ քաղաքի մոտ ուղեւորատար ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է վեց մարդ, հաղորդում է The Star-ը:
Փրկարարները դուրս են բերել զոհվածների դիակները: Նրանց թվում են վարչապետի օգնական Ազլին Ալիասն ու գիտությունների նախկին նախարար, պատգամավոր Ջամալուդդին Ջարջիսը:
Մյուս զոհերի ինքնությունը եւս պարզվել է, հաղորդում է Gazeta-ն: