Հասարակություն 

Ձնամաքրման աշխատանքներ՝ մայթերում, բակերում ու անցումներում

analitik.am

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր շարունակված ձնամաքրման աշխատանքներն այժմ մեծ թափով ընթանում են նաև մայթերում, կանգառասրահների հարակից տարածքներում, աստիճանահարթակներում, ստորգետնյա և վերգետնյա անցումներում, բակերում ու միջբակային ճանապարհներում: Համատիրությունների աշխատակիցները ևս ներգրավված են այս գործընթացին: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով՝ մերկասառույցի հնարավոր առաջացումը կանխելու նպատակով: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Երևանում փակ փողոցներ չկան:

Նույն շարքից