Հասարակություն 

Ադրբեջանում գազատար է պայթել

analitik.am

Այսօր Երևանի ժամանակով ժամը 10:00-ի մոտակայքում Բաքվում գազատար է պայթել, ինչից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԻՆ-ից: Պայթունից վնասվել է երկու խողովակ: Գազի հոսքն անմիջապես դադարեցվել է:

Ինչպես հայտնում են տեղի իշխանություները, տեղի ունեցած պայթյունը չի վտանգում մոտակայքում գտնվող բնակելի շրջանների բնակիչներին:

Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները:

Նույն շարքից