Կահիրեում, այօր՝ ապրիլի 5-ին, պայթյուն է որոտացել, որի հետեւանքով սպանվել է մեկ ոստիկան, եւս մեկ մարդ վիրավորվել է։ Ստացվող տեղեկատվության համաձայն, ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված է եղել էստակադային կամրջի վրա գտնվող մեքենայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ապրիլի 4-ին, փաստացի նույն թաղամասում միջնակարգ դպրոցի մոտ գտնվող աղբամանում երկու պայթուցիկ սարք է գործի դրվել, որի հետեւանքով ոչ ոք չէր տուժել։