Քաղաքականություն 

Էրդողանը հայտարարել է, թե ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան աջակցում է ԻՊ-ին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ապացույց ունի, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է Reuters-ը:

«Նրանք մեզ մեղադրեցին ԻՊ-ին աջակցելու մեջ: Հիմա նրանք աջակցում են ահաբեկչական խմբավորումներին: Մենք ունենք ապացույցներ՝ լուսանկարներ և տեսանյութեր»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ԻՊ-ին, քրդերի սիրիական խմբավորումներին, Քրդական աշխատավորական կուսակցությանը և այդ կուսակցության ռազմական թևին:

Նույն շարքից