Քաղաքականություն 

Վարդան Այվազյանի եղբոր գազալցակայանը գործելու թույլտվություն չունի, բայց գործում է. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Ամիսներ առաջ գրել էինք, որ Չարենցավանում վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանի գազալցակայանը փակվել էր՝ հայտնաբերված խախտումների պատճառով:

Թեև Արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում և գազա և բենզալցակայանները, սակայն Այվազյանի գազալցակայանը գործում է:

Մեզ հասած տեղեկություններով՝ գազալցակայանն անգամ գործելու թույլտվություն չունի, չի համապատասխանում չափորոշիչներին (գազալցակայանը շենք-շինությունից պետք է 50 մ հեռու լինի, մինչդեռ այս գազալցակայանի դեպքում՝ չափորոշիչը պահպանված չէ):

Թե ինչո՞ւ են պատկան կառույցները աչք փակում այս ամենի վրա, պարզ չէ, չնայած որ գործադիր մարմնի կողմից մի քանի անգամ խնդրի մասին խոսվել է: Կարելի է միայն ենթադրել, որ չփակելու պատճառը գուցե նախընտրական իրավիճակը լինի: Գուցե Այվազյանին չե՞ն ուզում նեղացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից