Քաղաքականություն 

Սեյրան Օհանյանին նախագահի առաջարկը բավականին դուր է եկել. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Սերժ Սարգսյանը սուրհանդակներ է ուղարկել Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի մոտ ու հավաստիացրել, որ պատրաստ է Ծառուկյանին հետ պահել քաղաքականություն վերադառնալու մտքից, եթե նրանք իրենց գործողությունները եւ հետագա քայլերը համաձայնեցնեն իր հետ։

Այդպիսով, Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանն ամբողջությամբ կանցնեն Բաղրամյան 26-ից վերահսկվող «ընդդիմադիր» ուժերի շարքը։

Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ քաղաքական դաշտն ընտրություններից առաջ դասավորված է, եւ նոր դասավորություն թույլ չի տա։ ԱԳ եւ պաշտպանության նախկին նախարարներին այդ առաջարկը բավականին դուր է եկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից